«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Արդեն գրել ենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն էլ նշանակվել է Սամվել Ավետիքյանը: Ինչպես եւ հայտնել էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը:
Ստուգումների վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել է Տիգրան Կիրակոսյանը, որը ժամանակին Զարեհ Սարգսյանի տեղակալն էր կենսաթոշակային ֆոնդում: Այս նշանակումն այդքան էլ լավ չի ընդունվել համակարգում, մարդիկ հարց են տալիս, թե ինչու է հազար ու մի կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված մարդը գալիս հարկային: Աշխատակազմը տարակուսած է նաեւ աշխատակազմի նոր ղեկավարի՝ 30-ամյա մի երիտասարդի նշանակման կապակցությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: