Այս մթերքներն օգտակար են, սակայն, եթե դրանք ուտեք միասին, դրանք էլ ավելի օգտակար կլինեն: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարծես ստեղծված լինեն իրար հետ ուտելու համար:
Խնձոր և դառը շոկոլադ
Սա չի կարելի համարել ավանդական, բայց այն արժի փորձել, քանի որ այս մթերքների մեջ առկա նյութերը կարող են հրաշքներ գործել: Այս մթերքների շնորհիվ կամրանա իմունիտետը, կլավանա սրտի աշխատանքը և կնվազի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Վարսակի ալյուր և նարնջի թարմ հյութ
Այս երկու մթերքները լավացնում են մարսողական համակարգը և օգնում են օրգանիզմից տոկսիները դուրս բերելու համար:
Խոզի միս և կաղամբ
Խոզի միսը շատ յուղալի է, որպեսզի այն ամեն օր ուտել: Ամեն դեպքում այս մթերքի մեջ կան նյութեր, որոնք շատ անհրաժեշտ են օրգանիզմին: Իսկ այն կաղամբով մատուցելու դեպքում շատ ավելի էֆեկտիվ կլինի:
Մաղադանոս և կիտրոն
Մաղադանոսը հիանալի կերպով կարելի է օգտագործել ցիտրուսի հետ: Առկա C վիտամինը պատասխանատու է ամուր իմունիտետի համար:
Բանջարեղեն և յոգուրտ
Ընտրեք բնական յոգուրտ առանց հավելումների: Օրինակ յոգուրտի մեջ կարող եք ավելացնել գազար կամ այլ բանջարեղեն և կստանաք շատ վիտամիններ:
Ավոկադո և սպանախ
Սա դիետոլոգների նախընտրելի զույգն է: Մեր օրգանիզմին օգտակար նյութեր են հարկավոր, որոնք էլ պարունակվում են հենց այս զույգում:
Կանաչ թեյ և կիտրոն