Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպասվում, այն երկար տարիներ կղեկավարի Սերժ Սարգսյանը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են մի շարք հարցեր, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցության հարցին այսօր անդրադարձ չի եղել:

Խոսելով  Կարեն Կարապետյանի`  ՀՀԿ-ական դառնալու հնարավորության մասին, նա նշեց. «Դանդաղ շտապեք, կապրենք, կտեսնենք»:

Հարցին` հնարավոր է համագումարից հետո կուսակցությունում երկու առանցքային պաշտոն լինի` կուսակցության ղեկավար և խորհրդի նախագահ, Շարմազանովը նշեց. «Եթե թեկուզ տեսականորեն մենք ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, ապա դա կուսակցության ղեկավարը չէ: Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպասվում, այն երկար տարիներ կղեկավարի Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս