Բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 12-ին Հերացու փողոցի 2/5 հասցեի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց ստուգումներ իրականացնել բենզա-գազալցակայաններում: Դրանք մեկնարկել էին երկուշաբթի օրվանից՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Ստուգումների ընթացքի հետ կապված մեր հարցին ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնեցին, որ երեկվա դրությամբ ստուգվել է 168 բենզալցակայան, կազմվել է 103 արձանագրություն հրդեհային անվտանգության, 3-ը՝ տեխնիկական անվտանգության խախտումների վերաբերյալ, այսինքն՝  փորձաքննություն չեն անցել, եւ 3 բենզալցակայան փակվել է: Նաեւ հայտնեցին, որ այս տարի գազալցակայաններում պայթյունի 3 դեպք է գրանցվել, որոնք կապված են եղել որեւէ մարմնի կողմից չվերահսկվող մեքենաներում տեղադրվող գազի բալոնների հետ, մեկը՝ մահվան ելքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս