Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ոյեմբերի 20-ին նշվում է երեխայի միջազգային օրը: Տոնի հիմնադիրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան է, որը 1954թ. խորհուրդ տվեց բոլոր երկրներին կիրառել երեխայի միջազգային օրը նշելու արարողությունը: Գլխավոր Ասամբլեան առաջարկել է պետություններին նշել երեխայի օրը ցանկացած մի օր, որը նրանք նպատակահարմար կհամարեն:

Նոյեմբերի 20-ը նշվում է որպես այն օրը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1959թ. ընդունեց երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Աշխարհի տարբեր երկրներում այս օրը կազմակերպվում են ակցիաներ, որոնցից ստացված հասույթը փոխանցվում է երեխաների բարեգործական ֆոնդերին, հիվանդանոցներին և մանկատներին:




Լրահոս