Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում ելույթ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Տոնական միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնել էր Թրամփի խորհրդական Էնթոնի Սկարամուչին:
Ֆրեն Քերտիսը՝ երաժշտի ներկայացուցիչը, հերքել է այդ տեղեկությունը:
Էլթոն Ջոնը նաև դեմ էր, որպեսզի Թրափմն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործեր իր հիթերը՝ Rocket Man-ն ու Tiny Dancer-ը:
Հանրապետականները՝ Թրամփի գլխավորությամբ, մշտապես դեմ են հանդես գալիս միասեռ ամուսնությունների դեմ: