ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. հոկտեմբերի 11-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, օգտվելով իր բացակայությունից, Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանի սեղանից հափշտակել է կնոջ պայուսակը, որի մեջ եղել են հարդարանքի պարագաներ, բնակարանի բանալիներ, բանկային քարտ, սոցիալական քարտ: Կինը, նկատելով այդ անձին փախչելիս, պահանջել է կանգ առնել, սակայն վերջինս դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են տարածքում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները և հաղորդում ներկայացրած կնոջ մասնակցությամբ ենթարկվել զննության։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու համար։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված միջին տարիքի տղամարդուն կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին