Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 2 տարեկան երեխա է մահացել: Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի փոխտնօրեն Լևոն Բադալիչը:
«Բ.Ա. 2014թ. ծնված Երևան քաղաքի բնակիչ էր: Ծնողներն իրենց ուժերով են բերել հիվանդանոց առանց շտապօգնության: Բժիշկն անմիջապես ընդունել է ռանիմացիոն բաժանմունք և հենց առաջին վայրկյանից իրականցրել են վերակենդանացման միջոցառումներ»:
Նշենք, որ երեխան ընդունվել է հիվանդանոց դեկտեմբերի 4-ին ծանր վիճակում՝ թոքային դեստրուկցիա դիագնոզով, շնչառական անբավարարվածություն երրորդ աստիճանով:
«Այնպիսի հիվանդություն էր, որը հետ չդարձավ: Հիվանդն առավոտյան ժամը 5-ին մահացել է: Այդ իսկ պատճառով բժիշկը չի հասցրել տեղյակ պահել բուժվարչություն»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան