Եթե գումար չկա, պետք է պարտք անեմ, որ Նոր տարին նորմալ դիմավորենք. չեմ ուզում, որ իմ հարևանները զգան ավելորդ վատ վիճակ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը զուտ կարգավիճակի տեսակետից անընդհատ փոփոխությունների տարի էր: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես սկսեց ամփոփել տարին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ երկրում տեղի ունեցած իրադարձություններն էլ փորձառություն հաղորդեցին բոլորին:

Անդրադառնալով Ամանորին և Սուրբ Ծնունդին, Մինասյանը նշեց, որ տոները մշտապես անցկացնում է ընտանիքի հետ՝ Հայաստանում: «Երբ մայրս կենդանի էր`գյուղում և դա իմ ամենաերջանիկ օրերից էին: Հիմա ընտանեկան միջավայրում` առանց իմ երկրից դուրս, որովհետև Հայաստանից լավ տեղ չկա», – հավելեց նա:

Հարցին` արդյոք մեծ գումարներ են անհրաժեշտ տոներն անցկացնելու համար, Մինասյանը նշեց. «Միջին հայ ընտանիքի գումար է ինձ անհրաժեշտ, որովհետև ընտանիքս էլ է մեծ: Բնականաբար, ինչպես ավանդաբար երեխաները սպասում են ամանորյա տոնակատարություններին, չպետք է նրանց հուսախաբ անել: Իսկ այդպիսի դեպքում պահանջվում են որոշակի ծախսեր: Ես չեմ ուզում ձևականություններ անել, թե ծախս չեմ անում, էդպես չի: Նույնիսկ, եթե գումար էլ չկա, պետք է պարտք անեմ, որ նորմալ Նոր տարին դիմավորենք: Երբեք չեմ ուզում, որ իմ հարևանները զգան ավելորդ վատ վիճակ»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս