Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը:
Նշենք, որ նիստին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:
Վահան Շիրխանյանը հայտարարել էր, որ դատական նիստին չի կարող մասնակցել, ի վիճակի է մասնակցել միայն պատգարակով` պառկած վիճակում, քանի որ մեջքի, ոտքերի և սրտի շրջանում ցավեր ունի և չի կարող նստել:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին, կեղծ է, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված նույն բժշկի կողմից:
Հավելենք, որ դատական նիստը հետաձգելու որոշումը բարկացրեց գործով ամբաստանյալներ Խաչիկ Ավետիսյանին և Արթուր Վարդանյանին: Դատական նիստի վերջում Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը այլևս չի ներակայանալու նիստերին, իսկ Արթուր Վարդանյանը հայտարարեց` «Դատարանը շոու է սարքում»: