Ինչպես հայտնի է՝ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին. «Ես մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»,- հավելել է Ծառուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հայտնել է, որ առաջիկա օրերին մի շարք ուժեր եւ գործիչներ դոմինոյի էֆեկտով կսկսեն հայտարարել Ծառուկյանի հետ հանդիպելու, ապա նրան միանալու մասին:
Եվ ահա, քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախկին կենտրոնական գրասենյակում հանդիպում կունենա բացառապես ԲՀԿ-ականների հետ:
Ըստ երեւույթին՝ հանդիպմանը կհստակեցվեն առաջիկա անելիքներն ու շատերին հուզող որոշ հարցեր:
Լուրի իսկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից. «Այո՚, այսօր հանդիպում է նախատեսված: Ինչպես պարոն Ծառուկյանն արդեն հայտնել է, հանդիպումներ եւ քննարկումներ են սպասվում տարբեր քաղաքական ուժերի հետ: Հանդիպումը փակ է եւ լուսաբանման ենթակա չէ»,- հայտնեց Ի. Տոնոյանը: