Իտալիայում ձնաբքի տակ հայտնված հյուրանոցում մոտ 30 դի է հայտնաբերվել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Աբրուցցո շրջանի Պեսկարա մարզում «Ռիջոպիանիո» հյուրանոցում, որը հունվարի 18-ի հայտնվել էր ձնաբքի տակ, մոտ 30 դի է հայտնաբերվել, փոխանցում է Reuters-ը:

Փրկարարները դժվարությամբ են հասել դեպքի վայր: Երկու տուժածի օգնություն է ցուցաբերվել: Նրանք ձնաբքի պահին հյուրանոցից դուրս են գտնվել և ականատես են եղել:

Վերջին տվյալների համաձայն՝ 3 մարդ անհետ կորած է համարվում:

Հունվարի 18-ի առավոտյան 3 երկրաշարժ է գրանցվել Իտալիայում՝ 5,3-ից մինչև 5,5 մագնիտուդ ուժգնությամբ:




Լրահոս