Արցախում մահացած զինծառայողը մեկ շաբաթ առաջ էր արձակուրդից եկել. ընտանիքի միակ երեխան էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Օսյանը ընտանիքի միակ երեխան էր, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ:

ArmLur.am-ի հետ զրույցում Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը նշեց, որ Լեռնիկը տան միակ երեխան էր: «Նախնական վարկածով կամ ինքնասպանություն է, կամ անփութություն: Թշնամու գնդակից չէ, որ զոհվել է: Մեկ շաբաթ առաջ էր արձակուրդ եկել, խոսել ենք հետը, ասում էր արդեն հունի մեջ է մտել, նորմալ է, հարմարվել եմ»,- նշեց նա:

Ըստ գյուղապետի՝ հայրն ամեն օր ասել է, որ տղան զանգել է, խոսել են, ոչ մի արտառոց բան չեն նկատել. «Ասել է, որ դիրքերում եմ, նորմալ է»:

Համայնքապետի խոսքով՝  Օսյանների ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս