Սուրիկ Խաչատրյանն այս օրերին ակտիվ աշխատում է Աշոտ Արսենյանի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետեւից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարել, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին աշխատում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ» գրուպ ՍՊԸ-ի սեփականտեր Աշոտ Արսենյանի օգտին՝ հոգալով, որ նա Սյունիքի մարզում լուրջ քվեներ ստանա: Ավելին՝ Ս. Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Արսենյանի օգտին քվեարկողներին 20 հազար դրամ է խոստանում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ աշխատում է Աշոտ Արսենյանի համար, սակայն ընտրակաշառքի մասին տեղեկությունը համարեց հերյուրանք. «Նման բան չկա ու չի կարող լինել Սյունիքում»:
Հիշեցնենք, որ մինչ այս Արսենյանի համար գործող մարզպետն էր աշխատում: Բայց հիմա Վահե Հակոբյանն էլ է ՀՀԿ-ի թեկնածուն:




Լրահոս