Ինչպես հայտնի է` բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ`հասկանալու համար, բացի մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձավճարները զեղչելուց հնարավո՞ ր է նաև զեղչվեն Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող այն ուսանողների վարձավճարները, ովքեր կամավոր հիմունքներով ապրիլի 3-ից 11-ը բժշկական օգնություն են ցուցաբերել վիրավոր զինծառայողներին:
Ի պատասխան մեր այս հարցադրմանը` նախարարը նշեց. «Իրենք չեն կարող համարվել ապրիլյան պատերազմի մասնակից, եթե բուժօգնություն են ցույց տվել, բայց կարող ենք դիտարկել և ռեկտորի հետ խոսել: Թող դիմեն մեզ, հասկանանք` քանի հոգի են, ինչ խնդիր ունեն, և փորձենք լուծել, որովհետև եթե երիտասարդները կամավոր գնում են, ուրեմն պետությունը, նաև համալսարանը պարտավոր են ինչ-որ ձևով դա գնահատել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան