ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը զեկույց է ներկայացրել, որի համաձայն՝ 2016թ. Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են զոհվել, փոխանցում է BBC-ն:
Անցած տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 650 երեխա:
Զեկույցում նշվում է, որ ևս հարյուրավոր անչափահասներ մահացել են հիվանդություններից, որոնցից կարելի էր բուժվել միայն անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում:
Բացի այդ, հաղորդվում է, որ առնվազն 338 հարձակում է կատարվել հիվանդանոցների և բուժանձնակազմի վրա: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ անցած տարի 851 երեխա ստիպված է եղել մասնակցել ռազմական գործողություններին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է Սիրիայում ռազմական կոնֆլիկտի սկզբի 6-ամյակի նախաշեմին: