Ջրառատում վիճաբանությանը մասնակից են եղել երեխաները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Արդեն հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:

Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

ArmLur.am-ը ոստիկանության լրատվության ծառայության պետ Աշոտ Ահարոնյանից տեղեկացավ, որ այս պահին եղած նախնական տեղեկությունների համաձայն վիճաբանություն է եղել. «Սկզբից երեխանների մասնակցությամբ, ապա մեծահասակների: Վիճաբանողների մոտ ինքնաձի է եղել, փորձել են մյուսները խլել: Ըստ նախնական տեղեկությունների կրակոց է հնչել, մեկ անձ ոտքի թաթի շրջանում վնասվածք է ստացել: Երեք անձ Ջրառատից տեղափոխվել են հիվանդանոց, մյուսը կտրող գործիքի վնասվածք է, երրորդը` ձեռքի կոտրվածք: Ոսիկանությունը միջամտել է` ինքնաձիգն առգրավված է: Այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է: Համապատասխան գործողություններ են ձեռնարկվում»:

Հարցին՝ բերման ենթարկվածներ կա՞ն, թե ոչ, նա պատասխանեց, որ կտեղկացնեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ  Լեռնիկ Երանոսյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին  լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս