Հարցդ կոռեկտ ձևակերպի′ ու մի′ սպառնա. Կարեն Կարապետյանը` դիլիջանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Տավուշի մարզ և հանդիպում ունեցել Դիլիջանում: Մի կին վարչապետից հետաքրքրվեց, թե  արդյոք վարչապետին ուղղված նամակներն ինքն անձա՞մբ է կարդում, թե՞ նրա ենթականերն են կարդում: Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ քանի որ նամակները շատ են, դրանց մի մասն ինքն է կարդում, մյուս մասը՝ իր օգնականները:

Կինը նշեց, որ  արդեն երկու ամիս է կառավարություն նամակ է ուղարկել ու ոչ մի արձագանք չի ստացել: «Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը», – արձագանքեց վարչապետը:

Մի մարդ էլ ասաց, որ մի քանի օր առաջ նամակ է գրել վարչապետին, որ ուզում է հանդիպել ու ազատամարտիկների վերաբերյալ մի քանի հարց քննարկել նրա հետ, բայց վստահ չէ՝ իր դիմումը հասե՞լ է վարչապետին, թե՞ ոչ: Նա սպառնաց, որ ինքն ու իր ընտանիքի պատրաստվում են գնալ Հայաստանից:

«Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձևակերպի, ու մի սպառնա՝ երկրից գնալով»,- նշեց վարչապետը:




Լրահոս