Փարիզի մեծությամբ երկրորդ «Օռլի» օդանավակայանում անհայտ անձը հարձակում է գործել օդանավակայանում ռազմական պահակախմբի վրա և փորձել զինվորականներից մեկից խլել զենքը, փոխանցում է Gazeta-ն:
Մեկ այլ զինվորական կրակ է բացել, և հարձակում գործած անձը լիկվիդացվել է:
Դեպքի վայր ժամանակ սպեցնազը շրջափակել է օդանավակայանի շենքը: Բոլոր չվերթները չեղարկվել են:
Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Օդանավակայանի տարածքում հատուկ օպերացիա է անցկացվում:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հարձակման մեջ կասկածվող երկրորդ անձն է ձերբակալվել: Կան ենթադրություններ, որ ձերբակալվածն օդանավակայանի աշխատակից է: