ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ մարմնում 78 հատ բեկոր կա. թող իմ վերքերին Լևոն Տեր-Պետրոսյանը չկպնի. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայելու առաջ» հաղորդաշարիի հյուրն է «Ելք» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը, ով ներկայացնում և  գնահատում է է քարոզարշավի ընթացքը:

Սասուն Միքայելյանի խոսքով` նախընտրական քարոզարշավների ընթացքում քաղաքացիներն իրենց տարաբնույթ հարցերով են դիմում:

«Ամենավատն այն է, որ ժողովուրդն ապակողմնորոշված է»,- նկատեց Միքայելյանը:

Հարցին` հաճախ է խոսվում, որ ընդդիմադիր շարքերից խոսող Ելքի անդամները, այդ թվում Սասուն Միքայելյանը ժամանակին եղել են իշխանության մաս, Միքայելյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը երբեք իշխանության հետ գործ չի ունեցել: Ես եղել եմ Վազգեն Սարգսյանի օրոք Հանրապետական կուսակցության նախագահ: Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ես ընդհանրապես հեռու եմ մնացել իրանցից: Եվ Վազգենից հետո լինելով Հանրապետական կուսակցության մեջ` ես միշտ իմ տեսակետն եմ ունեցել թե′ քննարկումների ժամանակ, թե′ տարբեր հարցերի, պրոբլեմների: Բյուջեին եմ դեմ քվեարկել: Ես իշխանություն չեմ եղել: Ես եղել եմ պատգամավոր` ժողովրդի կողմից ընտրված, և արել եմ էն, ինչ պահանջել ա իմ ժողովուրդը»:

Առավել մանրամասն` տեսանյութում:




Լրահոս