Զինված հարձակում մեր թիմի վրա. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց թիմի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մանրամասներ է հայտնել:

Հարձակումը տեղի է ունեցել հարավարևմտյան թաղամասում: Տուժել է թիմի ներկայացուցիչ:

«Հարվածել են, քաշքշուկ է եղել, որի արդյունքում այս զենքն է հանվել: Տղաներից մեկը ձեռքին խփել է, զենքն ընկել է գետնին, ձեռքի տակ եղած միջոցներով ինքնապաշտպանվել են»:

Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, ըստ վկայությունների, հարձակվողները խմած են եղել: Օգտագործվել է «Մանախ» հասկացություն կամ անուն

«Համենյանդեսպ ես չգիտեմ, ով է այդ մարդը: Ահազանգել եմ ոստիկանություն: Գնում եմ դեպքի վայր, կես ժամ անցել է, ոստիկանությունը Տերյան 68/3 հասցեն չեն գտնում: Արձանագրում եմ փաստը, հարձակվողները գերագնահատել են իրենց ուժերը, մեր թիմի տղաները ըստ էության վնասազերծել են այդ թափթփուկներին եւ որեւէ մեկը… ափսոս մենք եթերում ենք, թե չէ ես կասեի, թե ինչ ենք անելու այս զենքը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինանը:




Լրահոս