Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է որպես նախագահական ընտրությունների թեկնածու, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Իրանի պետական ԶԼՄ-ներին:
Ահմադինեժադի որոշումն անսպասելի է եղել:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի առաջադրվի, քանի որ ընտրություններում նրա մասնակցությանը դեմ է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին:
Այս շաբաթ Իրանում սկսվել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը, որոնք կկայանան մայիսի 19-ին: