Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է. Ագրամունդը պետք է հրաժարական տա. Ֆարմանյանը` ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Ստրասբուրգում ընթացող նիստին և նշել, որ այն ընթանում  է աննախադեպ ճգնաժամի պայմաններում:

« Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ։

Հ.Գ. 1. Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։

Հ.Գ. 2. Ականջդ կանչի Պեդրո Ագրամունդ, Ռոբերտ Ուոլտեր, Միլիցա Մարկովիչ եւ ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է..»




Լրահոս