Ս/թ ապրիլի28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար» վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 10.02.2014 թվականին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով:
Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում հաղորդագրություն տարածելիսհանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն: