Արդեն հինգ ամիս է, ինչ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն ստանում իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին հաշմանդամություն ունեցող մի շարք անձինք: Նրանց պատմելով՝ տարին արդեն կիսվում է, բայց իրենք դեռ չեն ստացել պրոթեզ կոշիկները, չուլկիները, գոտիները: Մինչդեռ նախորդ տարիներին ստանում էին տարեսկզբին: Հայաստանում հաշմանդամների խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, թքած ունի հաշմանդամների խնդիրների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել հաշմանդամություն ունեցող մի շարք քաղաքացիներ եւ ներկայացրել իրենց խնդիրներն ու պահանջները: Նրանցից 70-ամյա Սպարտակ Սահակյանը, որը 2-րդ խմբի հաշմանդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատմեց, որ ինքն արդեն հինգ ամիս է, ինչ չի ստացել իր հասանելիք պրոթեզ կոշիկը: Նա այս բարձիթողի վիճակի համար մեղադրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ կառավարությանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան