Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել. Նորա Առուստամյանը` Խաչիկ Մանուկյանի փոխարեն մանդատ ստանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարան էր եկել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նորա Առուստամյանը, ում հաջողվեց մանդատ ստանալ Խաչիկ Մանուկյանի՝ մանդատը վայր դնելուց հետո: Այսօր նա լրագրողների հետ զրույցում կոչ արեց ինտրիգ ման չգալ այնտեղ, որտեղ այն չկա:

Հարցին` ինչպե՞ս է պատրաստվում աշխատել՝ հաշվի առնելով, որ ըստ լուրերի, Խաչիկ Մանուկյանին ստիպեցին հրաժարվել մանդատից, Նորա Առուստամյանը պատասխանեց. «Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել: Մի ման եկեք մի բան, որը չկա», – նշեց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե իր հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, կես մլն դոլար էր ծախսել ընտրությունների ընթացքում,  դա է պատճառը, որ ինքը հայտնվել է խորհրդարանում, Առուստամյանը նշեց. «Ես Ձեզ խնդրում եմ, ինտրիգ ման մի′ եկեք այնտեղ, որտեղ չկա»:




Լրահոս