Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ կազմակերպել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ավանդույթ դարձած այս միջոցառումn այս տարի կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների և QSI Երևանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների և նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջև:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ներկայանալով նոր ձևաչափով՝ Կենտրոնը շուրջ հարյուր դպրոցականի հնարավորություն տվեց հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել հետազոտական հմտություններ, միաժամանակ ծանոթանալ և համագործակցել իրենց տարեկից այլ աշակերտների հետ: Շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցության համար», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ողջունի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշելով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը և մեծ ոգևորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում: Ուրախ եմ, որ դպրոցականները, մասնակցելով այս նախագծին, կարողացել են նոր գիտելիքներ ձերք բերել իրենց շրջապատող աշխարհի և սեփական երկրի պատմության մասին։ Beeline-ը մեծապես կարեւորում է երեխաների համար նախատեսված կրթական նախագծերը, եւ շարունակելու է նմանատիպ ծրագրերի աջակցությունը՝ հայ երեխաների կյանքը դարձնելով էլ ավելի լավը»։
2017թ. հիմնական հետազոտական թեմա առաջարկվել էր ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը:

Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից հինգ դպրոցների աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության և Հայաստանի պատմության թանգարաններ, ծանոթացել քարի ծագումնաբանական, հնագիտական և գեղարվեսական կիրառության առանձնահատկություններին: Ձեռք բերած գիտելիքների հիման վրա մասնակից դպրոցները քարի թեմայի շուրջ պատրաստել են հետազոտական նախագծեր, որոնց ներկայացումը տեղի է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 27-ին: Բոլոր մասնակից դպրոցները համապատասխանաբար ստացել են մասնակցության հավաստագրեր:

Կրթական նախաձեռնության երկրորդ ավարտական փուլը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին «Երեխաները միավորում են աշխարհը» խորագրի ներքո: 11:00-ից սկսած մասնակից դպրոցականները և այցելուները ներգրավվել են հանրային ինստալացիաի մեջ՝ գունավոր քարերով վերապատկերելով Երկիր մոլորակի ուրվագիծը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ին հիփ հոփ և բրեյք դանս երաժշտական ոճերի պարային ներկայացումներով:




Լրահոս