Գեղեցկության մասին եվրոպական մոտեցումները մեզ մոտ են, սակայն այլ երկրներում կարող է հակառակը լինել: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր արտաքինը չի կարող բոլորի համար գրավիչ լինել:
Adme.ru-ն առաջարկում է նայել, թե ինչն է համարվում գրավիչ և սեքսուալ տարբեր երկրներւմ:
Ծուռ ատամներ, Ճապոնիա
Եվրոպական երկրներում ուղիղ ատամնաշարն ու ժպիտը գեղեցիկ է դիտվում և թվում է, թե այլ կերպ չի էլ կարող լինել: Բայց ոչ, Ճապոնիայում ամեն ինչ հակառակն է. այնտեղ թրենդ է ծուռ ատամնաշարը:
Սպի ունենալը, Նոր Գվիներա
Նոր Գվիենայի և Աֆրիկայի երկրների մեծ մասի բնակիչները իրենց դեմքն ու մարմինը դեռևս պատում են զանազան սպիներով:
Սրտաձև դեմք, Հարավային Կորեա
Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունները ոչ միայն շատ են, այլև ընդունված են համարվում: Այստեղ գեղեցկության չափանիշ է համարվում սրտաձև դեմքը:
Ավելորդ քաշ, Մավրիտանիա
Մավրիտանիայում աղջիկները չեն կարող երազել տղամարդկանց կողմից ուշադրության մասին, եթե նրանց որովայնում մի քանի ճարպային ծալք չկա:
Վիրակապեր դեմքին, Իրան
Իրանը ռինոպլաստիկայի երկիր է: Չնայած թանկ գներին, կանայք և տղամարդիկ պատաստ են ամեն ինչի` ուղիղ և գեղեցիկ քթի համար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ եթե մարդը դիմել է ռինոպլաստիկայի, ապա կարող է ազատորեն շրջել վիրակապերով, քանի որ դա գեղեցիկ է և սեքսուալ:
Սպիտակ մաշկ, Թայլանդ
Ասիայի շատ հատվածներում սպիտակ մաշկը համարվում է գեղեցկության խորհրդանիշ: Եթե Դուք գնաք խանութ և փնտրեք դեմքի խնամքի միջոց, ապա դժվար թե գտնեք որևէ կրեմ, որը չունի սպիտակեցնող հատկություն: Դա վերաբերում է նույնիսկ սափրվելուց հետո տղամարդկանց համար նախատեսված խնամքի միջոցներին:
Լայն ճակատ
Ֆուլբե ցեղում կանանց գլխավոր գեղեցկությունը համարվում է լայն և երկար ճակատը:
Երկար պարանոց
Բիրմայում ապրում են կանայք, ովքեր ունեն երկար պարանոց:
Հաստ հոնքեր, Տաջիկիստան
Տաջիկիստանի մի քանի հատվածներում կանացի գեղեցկության չափանիշներից են հաստ հոնքերը: Եթե բնությունը կանանց չի օժտել նման յուրահատկությամբ, ապա նա կարող է հոնքերի հատվածները ներկել սև մատիտով: