ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողներր հետ զրույցում ներկայացրեց երևանյան աննախադեպ «Տապ չկա» բացօթյա մշակութային «հրավառության» ծրագրի մեկնարկը։
Ծրագրի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են համակարգող խմբի անդամ, նախարարի խորհրդական Մերի Գևորգյանը և նախագծի գործընկեր «Միհր ստեղծագործողների միություն» հ/կ տնօրեն Շողակաթ Մլքե-Գալստյանը։
Փառատոնը կմեկնարկի հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա′» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: