150 մլն դրամի պարգևատրմանը կհաջորդեն մեքենաները. դատախազության շռայլությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում ՀՀ գլխավոր դատախազությանը չորս մեքենա կտան: Որոշման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ»  պետա­կան կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի:

2 հատ Շևրոլե Նիվա 21230 մակնիշի ավտոմեքենա՝  յուրաքանչյուրը 5 մլն 750 հազար դրամ արժողությամբ, եվ երկու Վազ 21214 մակնիշի ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը՝ 4 մլն 200 հազար դրամ արժողությամբ:

Հավելենք, որ կառավարության նախորդ նիստում դատախազությանը հատկացվեց  150 միլիոն դրամ՝ դատախազների խրախուսման համար։ Գումարը տրամադրվեց 2017 թվականի առաջին կիսամյակում՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից։ Գումարի հատկացման համար ֆիննախը տարօրինակ հիմնավորում է ներկայացրել: Թե խրախուսման գումարը որքանով կապ ունի դատախազի ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելուն, անհասկանալի է։




Լրահոս