Վարչապետը զայրացրել է գեներալ Սարոյանին. նա ԱԺ-ում բարձրաձայն հայհոյում էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ խիստ նյարդային էր, քայլում էր ԱԺ միջանցքներում եւ բարձրաձայն հայհոյում։

Դահլիճում նա բուռն զրույցի էր բռնվել վարչապետի հետ։ Հետո, դուրս գալով դահլիճից, պարզաբանեց, թե ոռոգման ջրի հետ կապված էին խոսում։ Իրականում, ասում են, Արմավիրի մարզի գյուղապետերն օրերս հանդիպել են նրա հետ եւ խնդրել կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու հարցում սատարել։

Դեռ շաբաթներ առաջ, երբ Կ․ Կարապետյանը խորհրդարան էր բերել կառավարության ծրագիրը, Սարոյանը ելույթ ունեցավ եւ հորդորեց օգնել գյուղացիներին։ «Գյուղնախարարն էլ է տեղյակ էդ մասին՝ ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու»,- հոխորտացել էր նա։ Պարզվում է՝ սայլը տեղից չի շարժվել, ինչից էլ գեներալը զայրացել էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս