Մինչև 2036 թվական էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր, որով նախատեսվում է, որ մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2035 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»:

Ի պատասխան` նախարարն ասաց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով:

«Այսօր մենք, կարծես թե, որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,- ասաց Աշոտ Մանուկյանը:




Լրահոս