ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց մեր մշակութային անկման մասին: Նրա կարծիքով՝ հեռուստատեսությունները հետևողականորեն անճաշակ երաժշտությունը են պարտադրում:
Պրոֆեսորի գնահատմամբ ՝ դրամ վաստակելու համար պետք է չէ հայրենիքը, ազգը, մշակույթը ուրանալ եւ պետք չէ իսլամաոճ ոռնալ հայհոյախառն տեքստերով:
Բազմիցս Թովմաս Պողոսյանը նշել է, որ Ազգային ժողովում ամեն բան քննարկվում է՝ է՛լ գենդեր , էլ՛ ինչ ասես, որոնք նրա կարծիքով՝ պատվիրված են դրսից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան