Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի կողմից մշտապես բարձրաձայնվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն ԱԺ «Ելք» դաշինքում, որի մասն է կազմում այդ կուսակցությունը, դեռեւս ոչ մի քննարկում այդ մասին չի եղել. մեզ հետ զրույցում նշեց Մանե Թանդիլյանը:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է հետ կանգնեք ձեր որոշումից, նա նշեց. «Առաջիկա նիստի ընթացքում օրակարգը կսահմանենք, եւ այն կդառնա մեր օրակարգի հարցերից մեկը: «Լուսավոր Հայաստան»-ի ծրագրում այդ դրույթը կա, մենք քննարկում ենք մեր մյուս գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե որքանով է այն օրակարգային մեր բոլոր գործընկերների համար»: