Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը վերջին տարիներին ուշագրավ փոփոխություններ է կրել: Ըստ ԱՎԾ-ի, եթե 2012թ. մշտական բնակչությունը 3 մլն 26,9 հազար էր, ապա 2013-ին այն կազմել է 3 մլն 17,1 հազար, 2014-ին՝ 3 մլն 10,6 հազար, իսկ արդեն հաջորդ տարի պակաս է եղել 3 մլն-ից. 2015թ. ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 998,6 հազար էր, 2016-ին արդեն դարձել է 2 մլն 986,1 հազար:
Նշենք, որ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը հասել է արդեն 2 մլն 979,9 հազարի: Փաստորեն, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում բնակչությունը պաշտոնական տվյալներով նվազել է ավելի քան 37,2 հազարով. ցուցանիշ, որն անհանգստանալու լուրջ տեղիք պետք է տա:
Եւ այս համատեքստում Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության խոստումները՝ ժողովրդագրական վիճակը բարելավելու, իսկ արդեն 2040 թվականին ՀՀ բնակչությունն առնվազն 4 մլն-ի հասցնելու մասին, ոչ միայն անիրատեսական են թվում, այլեւ՝ ծիծաղելի են հնչում: