«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը Երեւանից ուղղաթիռով է գնում աշխատանքի՝ շաբաթը մեկ-երկու անգամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման ուշագրավ բացահայտումներ է արել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: «Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղն է իրեն դրել:
Վարչապետն ասում է` ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրը աշխատեն, բայց մարզպետն աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է` ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբեւէ իրեն թույլ չի տվել այդ շրջանառությունը: Մեկն ասում է` դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը»,- ասել է նա»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: