Վրաստանի վարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում: Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից:

Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը և նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով: Եթե այս հայտարարությունը իրագործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում




Լրահոս