Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր` հունվարի 8-ին, իրազեկման ավտոերթ կանցկացնի Երեւանում: Վարորդները կուղևորվեն Կառավարություն:
Հավելենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը: