Բացահայտվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարված մի շարք բնակարանային գողություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:

2018 թվականի հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 18:10-23:30-ն ընկած ժամանակահատվածում, գողություն է կատարվել Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) ապօրինի մուտք են գործել բնակարան եւ հափշտակել շուրջ 60 գրամի տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ 26.01.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն եւ մի շարք այլ անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել երկու անձ, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւանի բնակիչներ` ծնված 1987 եւ 1989 թթ.: Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված բնակարանային գողության եւս երեք, գողության փորձի երկու դեպք:

Կասկածյալները հունվարի 27-ին ձերբակալվել են, գողոնի մի մասը՝ հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս