Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Լևանտե»-ի հետ ոչ ոքիին, որը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում:
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը՝ հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում մենք պետք է պահպանեինք առավելությունը գոլից հետո, սակայն չարեցինք դա : Այս ամենն անհանգստացնում է ինձ, մենք պետք է ավելի շատ աշխատենք: Մրցակիցն ունեցավ 4 գոլային պահ եւ խփեց 2 գոլ, – նշում է է Marca-ն: