Կառավարության այսօրվա նիստում հավանություն արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը: Այնտեղ նշված է, թե համալսարանի եւ հիվանդանոցի միջեւ նախնական բանակցությունների արդյունքում ծրագրվում է, որ համալսարանի հիմնադրամը մտադիր է ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի` 2,5 մլրդ դրամի 90,5 տոկոսը: Որտեղի՞ ց է համալսարանը տրամադրելու այս գումարը, արդյո՞ ք այլեւս չունի ֆինանսական խնդիրներ, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ:
-Պարոն Մուրադյան, Բժշկական համալսարանում կային ֆինանսական խնդիրներ, դրանց շուրջ նաև աղմուկ բարձրացավ։ Հիմա որտեղի՞ ց Միքայելյանի անվան ինստիտուտը ձեռք բերելու համար 2,5 մլրդ դրամ գումարը։
-Նախ բժշկական համալսարանը շատ կայուն ֆինանսական վիճակում է գտնվում։ Իհարկե, մենք ինքներս էլ ունեինք եւ վարկերի, եւ պարտքերի խնդիր. եւ մեզ էին պարտք, եւ մենք էինք պարտք։ Մենք կազմակերպեցինք աշխատանքներն այնպես, որ փաստացի այն պարտքերը, որ գոյացել էին համալսարանին, կարողացանք հավաքագրել եւ, իհարկե` մարել մեր պարտավորություններն այլ կառույցներին։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: