«Ելք»-ում չեն կարողանում համաձայնության հասնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության անդամները մի քանի ժամ տևած քննարկում են ունեցել` Սերժ Սարգսյանի վարաչապետության դեմ պայքարի շուրջ, սակայն այդպես էլ վերջնական որոշման չեն հանգել:  Մասնավորապես քննարկվում է Ազատության հրապարակում պայքար սկսելու հարցը, որի շուրջ դաշինքը ներկայացնող ուժերի միջեւ հստակ համաձայնություն չկա։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամեն հարց մանրակրկիտ քննարկվում է եւ հենց դա է դրանց այդքան երկարելու պատճառը: «Սեղանին կա ճանապարահային քարտեզ եւ դրա շուրջ կան նաեւ առաջարկներ։ Նոր առաջարկներ կան, եւ մենք  որոշեցինք  վերջնական որոշումից առաջ այդ  առաջարկները քննարկել, նոր որոշում կայացնել»,–նշեց Փաշինյանը: Նա հավելեց, թե քննարկում են տարաձայնությունները հարթելու հարցը:




Լրահոս