Ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի
բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Բժիշկների գնահատմամբ` նշված 3 տուժածի վիճակը բավարար է:
Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։