Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
«Տուրեն եկել է «Սիթի», երբ թիմը դեռ նոր էր սկսում իր ճանապարհը: Հիմա մենք այս աստիճանին ենք հասել Յայա Տուրեի շնորհիվ: Նա շատ կարևոր խաղացող է եղել մեր թիմի համար»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Տուրեի հեռանալու մասին լուրը տարածել է «Սիթիի» թվիթերյան պաշտոնական էջը: Հիշեցնենք, որ Տուրեն «քաղաքայինների» հետ էր 2010 թվականից սկսած: