ԱԺ վեց նոր պատգամավորները ստացան իրենց մանդատները. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Ազգային ժողովի մանդատներ են տրամադրվել․

– Մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ ընտրված և նշանակված Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ Ալեն Սիմոնյանին («Ելք» դաշինք);

– Մայիսի 1-ին հրաժարական ներկայացրած Գրիգոր Ավալյանի փոխարեն՝ Հակոբ Հակոբյանին (ՀՀԿ);

– Մայիսի 3-ին հրաժարական ներկայացրած Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին (ՀՅԴ);

– Մայիսի 11-ին առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի փոխարեն՝ Հրաչյա Հակոբյանին («Ելք»);

– Մայիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին («Ելք»);

– Մայիսի 12-ին արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին («Ելք»):




Լրահոս