Առաջին հանրապետության օրվան ընդառաջ այսօր՝ մայիսի 27-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում են հավաքվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այնտեղ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և այլք: