ՖՈՏՈ. Գլխավոր արյունաբանի աշխատանքից ազատման «առեղծվածը». ինչ կապ ունեն նորանշանակ նախարարն ու առաջին տիկնայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր առանց որեւէ հիմնավորման աշխատանքից ազատվել է պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի օր առաջ Սմբատ Դաղբաշյանին ազատեց ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից: Բայց այսքանով չբավարարվելով, Թորոսյանը հիմա էլ Դաղբաշյանին ազատել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ըստ օդում կախված լուրերի` նախարար Թորոսյանը Սմբատ Դաղբաշյանին կանչել է իր մոտ եւ հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել, որին հետևել է պաշտոնանկությունը: Ի դեպ, չի բացառվում, որ Սմբատ Դաղբաշյանը առաջիկայում նախարարի անհիմն որոշումը վիճարկի դատական ցանկացած ատյանում: Եվ եթե վիճարկի` կհաղթի:

Սմբատ Դաղբաշյան                                                         Սամվել Դանիելյան

Մինչդեռ Դաղբաշյանից ազատվելու պատճառները այլ նպատակ ունեն. պարզվում է, որ Արսեն Թորոսյանը արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար ունի իր թեկնածուն: Խոսքը Սամվել Դանիելյանի մասին է, ով, ի դեպ, երկրից հեռացել էր բայց իշխանափոխությունից հետո վերադարձել է եւ առաջին օրվանից լծվել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար պայքարին:

Ձախից Սամվել Դանիելյան

Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը նախկինում մտերիմ եղել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ`Ռիտա Սարգսյանի հետ, հիմա էլ մտերիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ`Աննա Հակոբյանի հետ:

Կարծես թե Դանիելյանը թուլություն ունի ՀՀ առաջին տիկնանց հետ իր մտերմությունը օգտագործել գործնական դիրքերը ամրապնդելու համար: Պարզվում է`առաջին տիկնանց մտերիմ Սամվել Դանիելյանը Թորոսյանի համար ցանկալի թեկնածուն է:

Բայց սա դեռ ամենը չէ. ուշագրավն այն է, որ արյունաբանական կենտրոնի աշխատակիցները այսօր հավաքվել են եւ մեկ մարդու նման իրենց տնօրեն են նշանակել Երվանդ Կարապետյանին` շրջանցելով նախարարի որոշումը: Իսկ թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, ժամանակը ցույց կտա:




Լրահոս