ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Բաղրամյան 26-ի նստավայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման հետ կապված որոշակի պարզաբանումներ ներկայացրեց: Նա նշեց, որ տվյալ որոշումն ընդունում են զուտ օրենքի՝ ըստ էության տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց տարօրինակ իրավիճակ է:

«Կառավարությունը, պարզ է` մի շենքում կարող է տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայված լինի, իսկապես մի փոքր տարօրինակ իրավիճակ է: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել: Որոշակի կարծիքներ են հնչում, թե մենք, կառավարությունում հայտնվելով, մոռացել ենք՝ ինչն ենք քննադատել. դա այդպես չէ: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք»,- ասաց նա:




Լրահոս