«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 1– ին Շիրակի մարզպետ նշանակված Կարեն Սարուխանյանը հունիսի 24–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ մարզպետը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից մեկը առանձնատուն է, իսկ վեցը՝ հողամաս: Նրան է պատկանում նաև «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան:
Հունիսի 1–ի դրությամբ Սարուխանյանն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 341 հազար դրամ եկամուտ, որը նրա՝ հունվար–հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է:
Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: