«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում դրական համարեց այն հանգամանքը, որ խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը ցանկանում են նվազեցնել։ Ինչպես հայտնի է՝ երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, թե անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում կլինի 5 տոկոս, դաշինքների համար՝ 7։ Սակայն միևնույն ժամանակ Մարտիրոսյանը նշեց, թե ճիշտ կլինի մեկ տոկոսով ևս նվազեցնել դրանք և ուշադրություն դարձնել նաև ընտրագրավին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան